3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ
Պատերազմի սկզբից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հայտնել են նաև, որ փետրվարի 13-ի դրությամբ 428-ը գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում:
«Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների, հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։
Փետրվարի 17-ի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու»,- գրել է Aysor.am կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Այս իշխանությունը զոհերի թիվը թաքցնում է նույն կերպ, ինչպես 100 տարի առաջ Թուրքիան, 30 տարի առաջ Ադրբեջանը
- Արփինե Հովհաննիսյան. Զոհերի դահիճը ուզում է «հարգել» զոհերի հիշատակը
- Պուտին. Իմ կարծիքով, ԼՂ-ում զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված ավելի քան 4 հազարն է
- Միքայել Մինասյան. Այսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին