Այսօր էլ եղանակի պատճառով անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Երեկվա որոնումներն արդյունք չեն տվել
- Այսօր որոնումներ են իրականացնելու Ֆիզուլիի շրջանում
- Այսօր որոնումներ չեն լինի, Ադրբեջանը բնակավայրերում տարաբնույթ աշխատանքներ է կատարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան