ԱԱԾ դիմաց բազմաթիվ փաստաբաններ ու իրավաբաններ են հավաքվել. «Անկասկած, քաղաքական հրաման է»
Այս պահին Ազգային անվտանգության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ են հավաքվել։
Հիշեցնենք, որ տարածված ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, ԱԱԾ են բերման ենթարկվել Քառյակ մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, Մհեր Ավագյանը՝ ֆեյք էջերով հրապարակումներ անելու համար։
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, գրքերի հեղինակ Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, տեղյակ չէ, ինչու են ԱԱԾ բերման ենթարկվել մարդիկ։
«Ես Բեքարյանին ճանաչում եմ վաղուց։ Սա ծիծաղելի է, ամեն ինչ դադարել է լինել տրամաբանության սահմաններում, սա վկայում է իշխանությունների ահռելի վախի մասին, վախից են նման բաներ անում»,-ասաց Մալյանը։
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, խայտառակ տեղեկություններ է ստացել, ներսում բերման ենթարկվածներից մեկին գետնին են գցել, շոու են նկարում։
«Ես խոսք ուղղում եմ գոյություն չունեցող իրավապաշտպան հասարակությանը, որոնք կատվի պոչ տրորելուց կոշտ հայտարարություններ էին անում, պետք է իմանան, որ այս պահին այստեղ՝ Երևանում խայտառակ քաղաքական բռնաճնշումներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են մարդու արժանապատվության ու այլ իրավունքի խախտումներով։ Ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ ուղիղ կապ եմ տեսնում վարչապետի աշխպատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Տարոնի ու այս ամենի միջև։ Հենց նա էր, որ Արա Սաղաթելյանին մեղադրում էր ֆեյքային հարձակումների մեջ։ Ես սա արձանագրում եմ»,-ասաց Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը նշեց, տեղի ունեցողը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, իշխանության ռեպրեսիվ քայլերից հերթականն է, միչդեռ լավ կանեին, որ երկրի համար կարևոր գործերով զբաղվեին։
«Այստեղ եմ, քանի որ ԱԱԾ գործողություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով։ Մի բան փաստ է, որ իշխանությունն իրեն շրջապատել է բացառապես ուժայիններով, ցավում եմ, որ ԱԱԾ-ն որդեգրել է նման դիրքորոշում, քանի որ պետք է քններ բոլորովին այլ գործեր, որոնք կապված էին պատերազմի հետ։ Սա ԱԱԾ-ին պատիվ չի բերում»,-ասաց նա։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ԱԱԾ-ն մարդկանց տանում է անառիթ, օրինակ, չբացառեց, որ իրեն կարող են ԱԱԾ տանել կապույտ վերարկու հագնելու կամ էլ գլխարկը ծուռ դնելու համար։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ևս տեղի ունեցողը շոու որակեց։
«Սրանք հանցագործություններ են, բոլոր այս դեպքերը պետք է հետաքննվեն, թե հանձնարարություն տվողները, թե կատարողները հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ որևէ բան չի կարող զերծ պահել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար պայքարից։
Ի դեպ, Տիգրան Աթանեսյանը, որ եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, ասում է, որ ժողովրդի բարձր ձայնը բավարար է «այդ սրիկայից» ազատվելու համար»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 10-ին, դրանից հետո ԱԱԾ-ն պետք է այս դուռը փակեր , վրան կողպեք կախեր ու գնար տուն։
«Նրանք անելիք էլ չունեն, տանուլ ենք տվել ամեն ինչ, ի՞նչ կեղծ էջ, ի՞նչ ֆեյսբուք։ Կասկած չկա, որ սա քաղաքական հրաման է, Հայաստանը ղեկավարում է մարդ, որ ադեկվատ չէ։ Նա նույնիսկ տաքսի ծառայություն ղեկավարել չի կարող։ Սա ողբերգություն է»,-ասաց Վարոսյանը, ով ևս տարիներ առաջ եղել է Փաշինյանի փաստաբանը։
Վարոսյանն ասում է, հիմա արդեն կարծում է, որ տեղի ունեցող իրադարձությունները իշխանությունների հիմարության հետևանք չեն միայն, նրանց կան ուղղորդողներ ներսից կամ դրսից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյան. Դուք ԱԱԾ-ը չեք, դուք վաղուց արդեն ՆՓԾ-ը եք
- Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
- ԱԱԾ. Ադրբեջանցի ներկայացած տղամարդն անհետ կորած զինվորների ընտանիքի կին անդամներից մերկ նկարներ է պահանջել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան