Թուրքիան ամերիկյան լոբբիստական ընկերություն է վարձել՝ F-35 ինքնաթիռի ծրագրին վերադառնալու համար
Թուրքիան վարձել է Վաշինգտոնում տեղակայված փաստաբանական գրասենյակ, րպեսզի լոբբինգի արդյունքում կարողանա վերադառնալ ԱՄՆ F-35 կործանիչների ծրագրին մասնակցությանն այն բանից հետո, երբ այն կասեցվեց ռուսական հակաօդային S-400 համակարգերը գնելու պատճառով։ ոԱյս մասին գրում է հունական ekathimerini-ն։
Նշվում է, որ Անկարան պատվիրել էր ավելի քան 100 կործանիչ և արտադրում էր դրա որոշ մասեր, բայց 2019-ին հանվեց ծրագրից այն բանից հետո, երբ գնեց ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնում են F-35- երին:
Այն այժմ վարձել է Arnold & Porter փաստաբանական գրասենյակը՝ ԱՄՆ իշխանություններին «ռազմավարական խորհրդատվության և իրազեկման համար»։ Նշվում է, որ 6 ամսյա գործարքը կազմում է 750,000 ԱՄՆ դոլար։ Այն սկսվում է այս ամիս։
Անկարան հայտարարել է, որ իր հեռացումը ծրագրից անարդար է, իսկ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի դրական զարգացումների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան