Քաղաքական 21:57 19/02/2021 Հայաստան

Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: Մեր ժողովուրդն իրավունք ունի արժանապատիվ ապրելու, իրավունք ունի իմանալու զոհերի թիվը և մենք պարտավոր ենք նրանց մահվանն ու սխրանքներին տալ իմաստ, պարտավոր ենք զբաղվել անհետ կորածների ճակատագրով և իրավունք չունենք գերիներ ունենալ: Մենք պարտավոր ենք սկսել մտածել՝ գիտակցելով, որ իրավունք ունենք լավ ապրելու։ Վաղվա հանրահավաքին պիտի գնանք, որ չլինեն Աննան ու Նիկոլը, Մակունցը և օմեգա Արոն, թալանչի Ավինյանն ու Հայկոն: Այն նույն Հայկոն, որը քարուքանդ արեց մեր քաղաքը:

Երևանում երեկ մեկ օր ձյուն տեղաց և միանգամից կաթվածահար արեց մայրաքաղաքի առավոտյան երթևեկը։ Նոր Նորքի միայն մեկ կանգառում իրար էին բախվել 40-ից ավելի մեքենա։ Էլ չեմ խոսում փողոցները չմաքրելու, ավտովթարների և դրանց պատճառով առաջացած կիլոմետրանոց խցանումների մասին, որից վրդովված երևանցիները գրառումներ էին անում, լուսանկարներ տեղադրում ու դժգոհում։

Մի խոսքով, սովորական դարձած երևանյան քաոս էր։ Եվ ինձ համար անհասկանալի էր միայն բնակիչների վրդովմունքը։ Ինչո՞ւ էին դժգոհում և ինչից։ Որ փողոցները մաքրվա՞ծ չեն։ Բայց չէ որ Հայկոն է ձեր քաղաքապետը, երբ դուք ընտրում էիք Հայկոյին, ինչ էիք մտածում` ձյուն չի՞ գալու:
Երբ Հայկոն խոստանում էր գերժամանակակից, ավելի լայն վերելակներ տեղադրել, իսկ նրա ընդդիմախոսներն ասում էին՝ սուտ է խոսում, բազմաբնակարանոցների շախտաները նախատեսված չեն այդ վերելակների համար, դուք ո՞ր կողմին պաշտպանեցիք ու ի վերջո ո՞ւմ ընտրեցիք։ Իսկ հիմա, երբ այդ վերելակները ո՛չ 12 հոգանոց են ու ո՛չ էլ աշխատում են ո՞վ է մեղավոր։

Այլ պատկեր չէր էլ կարող լինել, քանի որ Երևանի քաղաքապետը պաշտոնավարման 2.5 տարվա կեսից ավելին արձակուրդում է և միակ շոշափելի արդյունքը նրա և նրա ընկերների նոր անշարժ գույքերն են արտասահմանյան մայրաքաղաքների թանկարժեք թաղամասերում (այո, դրանք ավելացել են 2018-2021 թթ.): Իսկ պաշտոնավարման հետ կապված բազմաթիվ հարցեր կան. ի վերջո, ինչո՞վ ավարտվեց «Սանիտեկի» բռնազավթումը, ի՞նչ ատկատային մեխանիզմներով գնվեցին ԿԱՄԱԶ-ները, ի՞նչ եղավ մետրոյի նոր կայարանի շինարարությունը և «լայն լիֆտերը»: 

Ի՞նչ եղավ Երևանի նոր տրանսպորտային համակարգը՝ միասնական վճարային համակարգով։ Ինչու խոստացված մեծ ու հարմարավետ ավտոբուսները փոխարինվեցին «ծյունինգ» արած ԳԱԶԵԼ-ներով:
Ինչ է արել Հայկոն՝ շատ պարզ է. ոչինչ։ Բայց նա միակը չէ։ Ոչինչ չարեց նաև «Բելին հաղթող» ձախողակ երգահանը, որը նշանակվեց գլխավոր ճարտարապետ, փող աշխատեց, իսկ հեռանալիս հետը 2 միլիոն պարգևավճար տարավ՝ ոչինչ չանելու համար: Պարզվեց՝ նրա երգերն էլ էին կեղծ, խոսքերն էլ, իսկ մորուքի, թավշյա ձայնի և լիրիկական երկտողերի հետևում թաքնված է մի շարքային սրիկա, որն իր բաժինը փախցրեց ու հեռացավ:

Բայց երևանցիները դժգոհելու պատճառ չունեն, որովհետև Հայկոն իրենց հավաքական և՛ ընտրությունն է և՛ մեղավորությունը: Եթե Նիկոլին ընտրելիս դեռ ունի էմոցիոնալ դրդապատճառ կամ քաղաքական բացատրություն, ապա Հայկոյի ընտրությունը վստահաբար ո՛չ մեկն էր, ո՛չ էլ մյուսը։ Ընտրել մեկին, որ ամբողջ կյանքում ոչինչ չի արել, բացի ծամածռվելուց, չունի արդարացում, թեև ունի բացատրություն. դա գիտակից ընտրություն էր։ Ընտրություն էր առ ոչինչ. հետևաբար, հիմա ժամանակն է «վայելելու» որոշման հետևանքները կամ փոխելու այն:

Ես կասկած չունեմ, որ երևանցին ու հայաստանցին ոտքի են կանգնելու, հուղարկավորելու են Նիկոլի քաղաքական դիակը և ազատվելու են վերջինիս մետաստազներից՝ ԿԳԲ-ի ագենտներից մինչև թուրքամոլ ստրուկներ, քաղաքական և ֆիզիոլոգիական պոռնիկներից մինչև ծաղրածու քաղաքապետ, որովհետև հայը համբերել ու հանդուրժել գիտի, բայց ստի ու դավաճանության հետ համակերպվելով ապրել՝ ոչ մի կերպ:

Եվ վերջում. Ես խորապես հիասթափված եմ այն «հայտնի երևանցիներից», որոնք դիֆերամբներ էին ձոնում մայրաքաղաքին, երգեր գրում, պայքարում պուրակների ու ծառերի համար, իսկ այսօր հանցավոր լռություն են պահպանում՝  չնկատելու տալով, որ քաղաքը մնացել է անտեր, իսկ բնակիչները՝ որբ։

Մտապահեք վաղվա օրը. փետրվարի 20, 2021 թվական։  Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության։ Վաղը պետք է լինել Ազատության հրապարակում ոչ թե հանուն անշոշափելի երազանքների, այլ հանուն արժանապատիվ ապրելու, որպեսզի 21-րդ դարում երևանցին ու հայաստանցին ստիպված չլինի ոտքով աշխատանքի գնալ, որպեսզի ոստիկանը հերթապահությունից հետո ստիպված չլինի տաքսի վարել, որպեսզի ուսուցիչն ու թոշակառուն բարեկեցիկ ապրեն, որպեսզի գործարարը դուրս գա նորահայտ օլիգարխների լծի տակից, որպեսզի սփյուռքահայը կրկին ինքնավստահ ու գլուխը բարձր ապրի։ 

Դեմ չլինելով, փողոց դուրս չգալով դուք շարունակում եք ընտրել հայրենիքի դավաճաններին, բանակը քանդածներին ու երկիրը աղետի գոտի վերածածներին։

Վաղը ընտրության պահն է, ուստի բոլորս՝ մեծից փոքր, վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատիվ կյանքի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի և մեր երեխաների ապագայի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}