Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա Սոչիում, փոխանցում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Փետրվարի 22-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Նկատի ունեն քննարկել ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը:
Նշվում է, որ նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել խոշոր համատեղ նախագծերին առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև Միութենական պետության շրջանակում ինտեգրման գործընթացների հետագա առաջխաղացմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա