ՌԴ ԱԳՆ-ն երկրում հավատարմագրված դիվանագետներին հրավիրում է պատվաստվել COVID-19-ի դեմ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ կորոնավիրուսի պատվաստմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ։ Այս մասին գրում է Ria-ն։
Նախարարությունը նշել է, որ փետրվարի կեսերի դրությամբ ռուսական պատվաստանյութը հաստատվել է աշխարհի ավելի քան 25 երկրներում: Արտաքին գործերի նախարարությունը համոզմունք է հայտնել, որ պատվաստումների խթանման ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակական համաճարակի համատեքստում համաշխարհային հանրության ընդհանուր խնդիրն է:
Նախարարությունը Ռուսաստանի ջանքերը գնահատում է որպես ներդրում՝ համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու գործում:
«Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման համար դիվանագիտական կորպուսին հրավիրելու պրակտիկան տարածված է շատ երկրներում, և միանգամայն հասկանալի է. համաճարակի դեմ հաջող պայքարը պահանջում է, որքան հնարավոր է, երկրի բոլոր բնակիչների լայն ընդգրկում: Ռուսաստանի արտգործնախարարությունը բացառություն չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան