Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը: Տարել եմ Կարեն Բեքարանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր:
Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչև Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարևոր և ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը:
Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը:
Բայց 2012-ի այդ օրերին, միևնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել՝ լինելու Արցախում: 2018թ. սկսած հասկացա: Բոլորս հասկացանք»։
Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը: Տարել եմ Karen Bekaryan-ի...
Опубликовано Samvel Farmanyan Пятница, 19 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները