ԶԼՄ. BMW-ն 430 հազար մեքենա վերադարձրել է Գերմանիա
BMW կոնցեռնը մեքենաներում հրդեհի բռնկման վտանգի պատճառով Գերմանիա է հետ կանչել երրորդ սերիայի 430 հազար ավտոմեքենա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեքենաներում հրդեհների բռնկման ռիսկի մասին հայտնի է 2017 թվականից: 2004-ի հուլիսից 2012-ի հունիս ամիսներ ընկած ժամանակահատվածում արտադրված մեքենաները կարող են կարճ միացում ունենալ և հրդեհվել, անգամ՝ կանգնած վիճակում։
Հետ կանչված մեքենաները պետք է գնան արհեստանոցներ`վերանորոգման: Տուժած մոդելների ծածկագրերն են՝ E90-E93:
BMW կոնցեռնը արտադրում է BMW, Mini և Rolls-Royce ապրանքանիշերի ավտոմեքենաներ, մոտոցիկլներ և շարժիչներ: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին