Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլերը. Մ. Մինասյան
«Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք գիտակցեցինք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է»,- Տելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա նշել է, որ Նիկոլի ու նրա թիմի ինքնասիրության բացակայությունը և թշնամուն հաճոյանալը թույլ չեն տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ սկսել զրոյից:
«Ամեն օր Նիկոլն ու իր թիմը նվաստանում են և նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին:
Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանն ու նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, նոր տարածքներ հանձնել, ոչնչացնել բանակցային դիրքերը, իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևին զիջումներ անելով՝ կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց պահել իշխանությունը:
Այդ պարտիայի քայլերից մեկը ԱԱԾ տնօրեն Արմեն Այվազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է։ Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորել էր վերջերս Մոսկվա կատարած իր այցի ժամանակ, տեղի կունենա մոտ օրերս շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու։ Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային հարցեր», իսկ, ըստ էության, Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլեր:
Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթապահ հանդիպում չէ, դա հայոց պետականության քայքայման ծրագրի կատարումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության գլուխ:
Հայաստանի նվաստանալու պատրաստակամությունը միայն խթանում է Նիկոլից ավելի մեծ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ քամելու Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը։ Չի կարող և չպետք է մեկ մարդ անպատիժ մնա և դաժանորեն նվաստացնի սեփական Հայրենիքն ու ժողովրդին։
Իսկ դա նշանակում է, որ պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը մոտ է։ Շատ մոտ է»,- գրել է Միքայել Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Հայաստանի բացակայությունը Աթենքում ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը
- Միքայել Մինասյան. Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը
- Միքայել Մինասյան. Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ՝ բառի դասական իմաստով
- Միքայել Մինասյան. Սրանք պատրաստ են հանուն սեփական աթոռի զիջել ամեն ինչ
- ՀՀ-ից Լաչինի միջանցքով Արցախ կարող են այցելել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները. Միքայել Մինասյան
- Նիկոլը դեսպանին ասել է՝ միջազգային մեդիան Արցախ մտնելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը թուրք-ադրբեջանական գործակալների բանդայի ձեռքում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին