Հետազոտողները գնահատել են «Pfizer» պատվաստանյութի արդյունավետությունը՝ առաջին դեղաչափից հետո
«Pfizer» պատվաստանյութի արդյունավետությունն առաջին չափաբաժնից հետո 85% է, պարզել են Իսրայելական «Շեբա» բժշկական կենտրոնի հետազոտողները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այն բանից հետո, երբ հունվարին հիվանդանոցի 7000 աշխատակիցներ ստացան «Pfizer» պատվաստանյութի առաջին դոզան, «Շեբայի» հետազոտական թիմը պատվաստումից հետո 15-28 օրվա ընթացքում գրանցեց COVID-19-ի սիմպտոմատիկ դեպքերի 85 տոկոս նվազում», - ասվում է կլինիկական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, ըստ հետազոտողների, վարակվածների ընդհանուր թիվը՝ ներառյալ ասիմպտոմատիկ դեպքերը, նվազել է 75%-ով:
«Հետազոտությունից հետո Միացյալ Թագավորության կառավարությունը որոշել է պատվաստանյութի մեկ դեղաչափով պատվաստել իր քաղաքացիներին»,- ասել է բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Առնոն Աֆեկը։
Պատվաստված քաղաքացիների տոկոսով Իսրայելը առաջատար տեղն է գրավում աշխարհում: Մինչ օրս պատվաստանյութի առաջին դոզան ստացել է ավելի քան 4,13 միլիոն մարդ, իսկ երկրորդը`ավելի քան 2,7 միլիոն: «Pfizer»-ի հետ համաձայնագրով՝ Իսրայելը խոստացել է տեղեկատվություն տարածել երկրում պատվաստումների առաջընթացի և դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու հնարավորություն կունենան
- Չինաստանը օգտագործում է իր պատվաստանյութը` միջազգային ազդեցության ընդլայնման համար