ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ
Ամերիկյան վարչակազմը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանրապետությունում «ժողովրդավարությունը խաթարելու» համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ, գրում է Tass-ը։
Նշվում է, որ 43 բելառուսների նկատմամբ սահմանվում են մուտքի արտոնագրերի սահմանափակումներ: Սա նշանակում է, որ նրանք հիմնականում զրկված են Միացյալ Նահանգներ մուտք գործելու իրավունքից:
Այն պարզաբանում է, որ սև ցուցակում ներառված են նաև «արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ղեկավարներ, ինչպես նաև շարքային աշխատակիցներ, դատախազներ, ովքեր բերման են ենթարկել խաղաղ ցուցարարներին» և անպատշաճ վերաբերվել նրանց, որոնք մասնակցել են ցուցարարներին և լրագրողներին ազատազրկման դատապարտելուն, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմին, ովքեր «սպառնացել են ուսանողներին՝ ցույցերին մասնակցելու համար»:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները շարունակում են բռնություն գործադրել ցուցարարների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ:
Արդեն վեց ամիս է, ինչ Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ 2020 թ. օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքների: Հաղթող է ճանաչվել պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1994 թվականից: Ընդդիմությունը ընտրությունների արդյունքները համարում է կեղծված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա