Ֆիլադելֆիայի մայրուղուց հեռացվել է հակահայկական գովազդային վահանակը
«Մեր հավաքական ջանքերով Ֆիլադելֆիայի I-95 մայրուղում վրայի հակահայկական և կեղծ գովազդային վահանակը հեռացվել է»,-այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր բողոքի համար կապվել էին «Lamar» գովազդային ընկերության հետ։
Հիշեցնենք, որ Ֆիլադելֆիայում «MUSIAD USA» կազմակերպությունը (Թուրք-ամերիկյան բիզնես ասոցիացիան) հովանավորել էր մայրուղու վրա տեղադրված գովազդային վահանակը, որում ցինիկորեն գրված է. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են հայերի հետ ներդաշնակ ապրել: Ի՞նչ կասեք հայերի մասին»:
Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ տասնամյակներ շարունակ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսել ստերի զանգվածային արշավ սարքելու համար, որն անտեսում է նրանց բոլոր ոճրագործությունները և զոհերի վրա մեղքը բարդելու փորձերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին