Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ դիմակավորված ծառայողներն իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ, սակայն, փաստաբանի մուտքն ԱԱԾ խոչընդոտվում է։
Tert.am-ի հետ զրույցում Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց, որ դեռ չի հաջողվել հանդիպել Կարեն Բեքարյանին։
«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում,ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են,որ իրենք որևէ առնչություն չունեն,բոլոր հարցերը քննիչի հետ»,-ասաց Միքայելյանը։
Հարցին,թե գուցե աշխատանքային ընթացակարգ է, փաստաբանն ասաց. «Ոչ, չկա նման գործողության անհրաժեշտություն, որ պայմանավորեմ աշխատանքային ընթացակարգով։Պարզապես դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից»։
Հարակից հրապարակումներ`
- Հասկացանք, դավաճանի ծառաներ են,բայց սենց հոգով-սրտո՞վ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան