Բելլա Քոչարյան. Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր։
Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է լինելու, իսկ Խորհրդային Միության տարիներին՝ գրեթե անհնարին։ Բայց համոզված էինք ու հույսով լի, որ հայի նպատակն ու երազանքն իրականություն է դառնալու։
Շուտով կյանքը բարձր հարկերից տեղափոխվեց նկուղներ։ Պատերազմը հիմնովին ու անդառնալի փոխեց կյանքի մասին մեր պատկերացումները։ Ու նույնիսկ ամենամութ ու անհույս թվացող պահերին համոզված էինք, որ մեզ անհնար է կոտրել, քանի որ միասնական ենք և վճռական՝ հայի գոյության պայքարում:
Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։ Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում, պայքար՝ հանուն մեր հաղթանակի։ Իսկ այսօր․․․ Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն և դատարկություն...»։
Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր։ Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է...
Опубликовано Բելլա Քոչարյան/ Bella Kocharyan Четверг, 18 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Բելլա Քոչարյան. Այս պահին Արցախում եմ՝Ստեփանակերտի մեր տանը
- Բելլա Քոչարյան. Որոշեցի պատերազմի ժամանակ վերապրածս ներկայացնել ձեզ
- «Կարոտած». Բելլա Քոչարյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել
- ՌԴ նախագահը հանդիպել է Բելլա Քոչարյանին․ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատում է
- Բելլա Քոչարյան. Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան