Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, գործադիր տնօրեն, Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի և նույն կազմակերպության փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի աշխատասենյակներն այսօր խուզարկվել է ԱԱԾ կողմից։
«Ես հասա աշխատասենյակ, երբ քննչական գործողություն էր տեղի ունենում խուզարկության տեսքով։ Կատարող անձիք հրաժարվեցին ինձ ծանոթացնել որոշման հետ։ Ի դեպ, դատարանի որոշում չէր, ինչպես հասկացա, մինչդեռ աշխատասենյակի խուզարկությունը պարտադիր դատարանի որոշման հիման վրա պետք է իրականացվի»,- լրագրողներին ասաց Գ. Մելոյանը։
Նա նշեց, որ իրենք թույլ չեն տվել ծանոթանալ, թե ինչ հիմքով է կատարվում խուզարկությունը, ուստի չի կարող ասել, թե կոկրետ ինչ գործի շրջանակններում էր իրականացվում։
«Մի շարք առգրավված անձնական իրեր կան։ Բնականաբար, անհասկանալի էր, թե ինչ գործի շրջանակում կարող էինք մենք ենթարկվել խուզարկության։ Ամբողջովին ուսումնասիրվեցին հաստափոր թղթապանակները, որտեղ իրենց հետաքրքիր նյութ չկար։ Համակարգիչներն առգրավվել են»,- ասաց Գ. Մելոյանը։
Նրա խոսքով, իր կողմից մի շարք իրավունքների ոտնահարում է արձանագրվել, մի շարք քննչական գործողություններ բողոքարկման ենթակա են լինելու։
«Մեզ համար էլ դեռևս անհասկանալի է։ Անհասականալի է նաև մեր կարգավիճակը գործի շրջանակներում։ Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով։ Հրաժարվել ենք ցուցմունք տալ, քանի որ հստակեցված չէ գործերի շրջանակները։ Այս պահի դրությամբ ազատ ենք արձակվել։
Անհայտ է՝ ես և տիկին Էլիբեգովան ինչ հիմքով, ինչ շրջնականերում կարող էինք ընդհնարապես այս շենքում հայտնվել։
Զավեշտի հերթական ժանրից է, ինչը սպասելի է այս իշխանության օրոք։ Այս իշխանությունը սահուն, սրընթաց կերպով բռնատիրության վերածվեց»,- ասաց Գոհար Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին