Հնդկաստանում տղամարդը մահացել է սրտի «քարացման» պատճառով
Հնդկաստանի Գոա նահանգում անօթևանը մահացել է սրտի «քարացման» պատճառով: «The Mirror»-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Տեղի այգում հայտնաբերվել է 50-ամյա մի մահացած տղամարդու, ում ինքնությունը դեռ չի պարզվել: Բժիշկները մահվան պատճառը պարզելու համար դիահերձել են տղամարդուն և արձանագրել, որ նրա սիրտը շատ պնդացած և ծանրացած է եղել, այն դժվարությամբ է հաջողվել կտրել:
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ տղամարդն ունեցել է էնդոմիոկարդիալ ֆիբրոզ: Սա հիվանդություն է, երբ մեծացած է լինում աջ նախասիրտը, և աջ փորոքի պատերը կալցիապատված է լինում:
Բժիշկ Բհարատ Սրիկումարի խոսքով՝ տղամարդու սիրտը համարյա քար է դարձած եղել: Նա նշել է, որ այն շատ հազվադեպ հիվանդություն է:
«Երբ դիահերձման ժամանակ հեռացվեց սիրտը, պարզվեց, որ օրգանը բավականին ծանրացել է: Եթե կշռեինք, ապա այն շատ ավելի ծանր կլիներ, քան սովորական սիրտը»,-ասել է բժիշկը:
Նա հայտարարել է, որ սրտի ձևը չէր փոխվել:
Ներկայումս տեղի իրավապահները փորձում են պարզել մահացածի ինքնությունը: