Թաթուլ Հակոբյանը հեռանում է Սիվիլնեթից. Ազատ գրելու իրավունքը սակարկության ենթակա չէ
Հայտնի լրագրող, սյունակագիր, քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը հայտարարել է ՍիվիլՆեթի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ իր համագործակցության դադարեցման մասին։
«Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։
Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության և սահմանափակման ենթակա չեն։
Որևէ լրատվամիջոցում տնօրինությունը իրավունք չունի միջամտել լրագրողի, սյունակագրի, վերլուծաբանի աշխատանքին։ Դա նույնքան և առավել անընդունելի է, քան երբ պետությունն է ձգտում միջամտել լրատվամիջոցի աշխատանքին։
ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության և հպարտության զգացումներով։
Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ և հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում ևս ու նաև՝ ընտանեկան երջանկություն»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան