«Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան»
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծ ընդլայնվել է և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել։
Մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում անհնար է ողջ սահմանագիծն անհրաժեշտ ձևով կահավորել, բայց կան հրատապություն պահանջող հարցեր, որոնք պետք է արագացնել։
Նոր ենթակառուցվածք՝ բազաներ, մատակարարման, ծառայության իրականացման ճանապարհներ, թիկունքային ապահովում, տեխնիկական միջոցների նվազագույն ապահովում։
Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, այլ ոչ թե այնտեղ, որով իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի հատվածում որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում. Տիգրան Աբրահամյան
- Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում ՀՀ անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել
- Տիգրան Աբրահամյան. Այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները նույնիսկ ազատման դիմումներ չեն գրել
- Տիգրան Աբրահամյան. Մի նոր վտանգավոր միտում եմ նկատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան