ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ռազմավարական գործընկեր Վրաստանում վերջին քաղաքական զարգացումներով․ Պետդեպ
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Վրաստանում վերջին քաղաքական զարգացումներով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սրել լարվածությունը կամ հանգեցնել բռնության: Մենք հորդորում ենք Վրաստանի կառավարությանը գործել իր եվրաատլանտյան նկրտումների համաձայն և ամրապնդել իր նվիրվածությունը ժողովրդավարության, անհատական ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին՝ ապահովելով, որ իր դատական և դատախազական համակարգը զերծ լինի քաղաքական կողմնակալությունից»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, անվտանգ և բարեկեցիկ Վրաստանին, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Վրաստանի՝ «մեր ռազմավարական գործընկերոջ հետ՝ խթանելու օրենքի գերակայությունն ու հաշվետու ինստիտուտները»:
Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, որի պատճառը դատարանի կողմից ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ կալանավորման որոշումն էր։ Գախարիան հայտարարեց, որ հրաժարական է տալիս, քանի որ այս հարցում տարաձայնություններ են եղել թիմում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն պաշտպանության նախկին նախարարն է
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
- Վրաստանի ՆԳՆ-ն հետաձգում է ընդդիմադիր Մելիի ձերբակալությունը, որի պատճառով վարչապետը հրաժարական էր տվել
- Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան