Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
«Այսօր մենք գործ ունենք ռեպրեսիվ գործողությունների հետ։ Երկրում այս վիճակը թողած՝ ԱԱԾ-ն զբաղված է անհեթեթ բաներով, իրականացնում է ռեպրեսիվ գործողություններ այն անձանց նկատմամբ, որոնք գուցե հաճելի չեն իշխանությանը, գուցե մտավոր առումով վտանգ են ներկայացնում այս իշխանությունների համար»,-հայտարարեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Արման Սաղաթելյանը, ով այս պահին ԱԱԾ շենքի դիմաց է։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ բերման են ենթարկվել «Քառյալ մեդիա»-ի համահիմնադիրներից Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Արման Սաղաթելյանն ընդգծեց, որ Բեքարյանը միջազգային հարաբերությունների խոշորագույն փորձագետ է, ով անընդահտ վերլուծությունների արդյունքում մատնանշել է ԼՂ հարցով, ինչպես նաև արտաքին քաղաքականության մարտահրավերները, սակայն իշխանությունը դրանց ուղղված քայլերում միշտ տապալվել է։
«Դրա վերջնարդյունքը այս պատկերն է, որն առկա է մեր երկրում»,-ասաց Սաղաթելյանը։
Նա չի բացառում, որ ԱԱԾ ռեպրեսիվ գործողությունների նպատակը ազատ խոսքը լռեցնել է, իշխանության համար ոչ հաճելի ընդդիմախոսներին որոշ ժամանակ ասպարեզից հեռացնելը, ԶԼՄ աշխատանքը խաթարելը, տեխնիկական խնդիրներ ստեղծելը, վախեցնելը։
«Ես դա համարում եմ անհեթեթ ու հիմար բան»,-նշեց նա։
Ի դեպ, Ա. Սաղաթելյանի խոսքով, ԱԱԾ ոչ բոլոր սպաներն են իրականացնում իշխանությունների պատվերները, այսօր եղել են սպաներ, որոնք ազատման դիմուներ են ներկայացրել՝ ծառայությունում հայտարարելով, որ վաղը միանալու են Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
«Ես այսօր հանդիպեցի բարձրաստիճան սպայակազմին, որ դիմումը գրել, դուրս են եկել, կոչով էին հանդես գալիս, որ վաղը լինելու են Ազատության հրապարակում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան