Արցախի նյութական և մշակութային արժեքները չտարահանելու դեպքի առթիվ հարուցել է քրգործ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նյութական և մշակութային արժեքները չտարահանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման ընթացքում և համատեղ հայտարարությունից հետո, պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նյութական և մշակութային արժեքները չտարահանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են Արցախի քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ձևավորվել է մշակութային ժառանգության հանրային խորհուրդ
- Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
- Ալիևը հայտարարել է Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային արժեքների նախնական գույքագրման համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին