Բայդենը հետ է կանչել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման Թրամփ առաջարկը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների վերականգնումը, հայտարարություն, որը կարող է օգնել Վաշինգտոնին շարժվել դեպի 2015-ի միջուկային համաձայնագիր, որից դուրս էր եկել Թրամփը։ Այս մասին գրում է «Voice of America»-ն։
ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը Նախագահ Ջո Բայդենի անունից նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այն մասին, որ ԱՄՆ-ն «այսպիսով հետ է վերցնում» Թրամփի վարչակազմի երեք նամակները, որոնցով ԱՄՆ-ը ցանկանում էր վերականգնել Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցները:
Նշվում է, որ Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ին համաձայնագրից, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ JCPOA, 2018-ին՝ Իրանին մեղադրելով լուրջ խախտումների մեջ:
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է միանալ համաձայնագրին, իսկ Պետդեպարտամենտը հինգշաբթի օրը ասաց, որ ԱՄՆ-ն ընդունելու է Եվրամիության հրավերը`մասնակցելու համաձայնագրի մասնակիցների հանդիպմանը` Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան և Իրանը:
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆը դիմել է Եվրաեռյակին. Գործողությանը կպատասխանենք գործողությամբ
- Ռոհանի. ՀԳՀԾ-ն պահպանելու միակ ճանապարհն ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների չեղարկումն է
- Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը
- Մինչ ԱՄՆ-ի վերադառնալը ՀԳՀԾ՝ պետք է վերացվեն պատժամիջոցները․ Իրանի պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան