Երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գեորգի Գախարիա
«Հավատում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային և տնտեսական զարգացմանը»,- այս մասին թվիթերում գրել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան:
Ինչպես նշում է Գախարիան, նա հրաժարական է տվել բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով:
«Ուստի ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին ՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով», – գրել է Գախարիան:
Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, որի պատճառը դատարանի կողմից ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ կալանավորման որոշումն էր։ Գախարիան հայտարարեց, որ հրաժարական է տալիս, քանի որ այս հարցում տարաձայնություններ են եղել թիմում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ռազմավարական գործընկեր Վրաստանում վերջին քաղաքական զարգացումներով․ Պետդեպ
- Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն պաշտպանության նախկին նախարարն է
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
- Վրաստանի ՆԳՆ-ն հետաձգում է ընդդիմադիր Մելիի ձերբակալությունը, որի պատճառով վարչապետը հրաժարական էր տվել
- Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան