Զարիֆը դիմել է Եվրաեռյակին. Գործողությանը կպատասխանենք գործողությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի վերջին քայլերը Միացյալ Նահանգների և եվրոպական եռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա) անփութության ու խախտումների պատասխանն են: Այս մասին գրում է Pars Today-ը։
Արձագանքելով Իրանի վերջին միջուկային գործողությունների կապակցությամբ Եվրաեռյակի հայտարարություններին և իր միջուկային պարտավորությունների լիարժեք կատարմանը վերադառնալու Թեհրանին ուղղված նրանց կոչին, Զարիֆը Թվիթերում գրել է.
«Եվրոպական երկրները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները և ԱՄՆ-ի նոր կառավարությունից պահանջեն դադարեցնել Թրամփից ժառանգություն մնացած տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը»:
Նա հավելել է, որ Իրանի փոխհատուցող գործողություններն ԱՄՆ-ի ու Եվրոեռյակի խախտումների պատասխանն են․ «Եթե Իրանի միջուկային քայլերից վախենում եք, վերացրեք դրանց պատճառը»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը գործողությանը պատասխանելու է գործողությամբ:
Հինգշաբթի օրը, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները, տարածել են հայտարարություն, որում, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի նկատմամբ իրենց երկրների պարտավորություններին, Իրանին կոչ են արել զերծ մնալ նոր քայլերից, մասնավորապես՝ Լրացուցիչ արձանագրությունների կամավոր կատարումը դադարեցնելու և Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները սահմանափակելու կապակցությամբ:
Լրացուցիչ արձանագրությունը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ է տալիս ցանկացած պահի այցելել Իրանի միջուկային համալիրներ:
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի կառավարությունը, որ նախընտրական շրջանում խոստացել էր վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական անօրինական պատժամիջոցները, Սպիտակ տուն մուտք գործելուց հետո հայտարարել է, որ դա հնարավոր է Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման դեպքում»::
Իրանը հայտարարել է, որ փետրվարի 23-ին, իսլամական խորհրդարանում ընդունված «Պատժամիջոցները վերացնելու և իրանական ազգի իրավունքները պաշտպանելու ռազմավարական գործողություն» օրենքի շրջանակներում, մտադիր է դադարեցնել ՀԳՀԾ-ի շրջանակներում իրականացվող կամավոր գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան