«Ժողովուրդ». Մակունցի ագրեմանը դեռևս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմանը դեռևս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչև ամառ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաստանից: Խմբակցությունում այդքան էլ ոգևորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղեկավար շատ հարցերին լուծումներ գտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում