Իրավաբան. ԶԼՄ-ները՝ կրկին սպառնալիքի տակ
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«E-draft.am-ում դատախազության առաջարկով քննարկման է դրվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ, որով հանրային ծառայողին զրպարտելը դիտարկվելու է՝ որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք, և դրա համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն:
Համաձայն նախագծի՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` 100 հազարից մինչև 500 հազար դրամ:
Հատկանշական է, որ ԶԼՄ-ների կողմից այդպիսի արարք կատարելը պատժվում է 500 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սա դեռ քիչ է, նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել իշխանության ներկայացուցիչ համարվող անձանց շրջանակը՝ այդպիսիք համարելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձին, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, նույն օրենսգրքի իմաստով՝ իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:
Թե ո՞ր պետական պաշտոնյան է այդքան նուրբ հոգով, որ քաղիրավական գործիքակազմով վիրավորանքը չի սպիանում, ցույց կտա ժամանակը, բայց այս և նմանատիպ օրինագծերը բումերանգի էֆեկտով իդեալական աշխատելու են ապագայում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները