BBC. Հարրին և Մեգանը չեն վերադառնա իրենց արքայական պարտականությունների կատարմանը
Սասեքսի դուքսն ու դքսուհին չեն վերադառնա Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների իրենց պարտականությունների կատարմանը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել են Բուքինգհեմյան պալատում:
Նշվում է, որ խոսքը գնում է որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ նաև սոցիալական ծառայություններ մատուցելուց հրաժարվելու մասին:
Բացի այդ, մոտ ապագայում արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մտադիր են հրաժարվել պատվավոր զինվորական կոչումներից, ինչպես նաև թագուհու հովանավորչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դուքսն ու դքսուհին սպասում են իրենց երկրորդ երեխային: