«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահ Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տնօրեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՊԵԿ նախկին փոխնախագահ, գեներալ-մայոր Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տնօրեն: Նա իշխանափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ դուրս էր եկել համակարգից, հետո՝ որոշ ժամանակ անց, նշանակվեց «Տրանսգազի» փոխտնօրեն: Հրազդանի 5-րդ էներգաբլոկն էլ, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Ավետիքյանը մեզ ասաց, որ նախկին տնօրենը գնացել է թոշակի, նրա փոխարեն իրեն են հարմար գտել, նշանակել տնօրեն:
Նա այսօրվանից աշխատանքի է։ Սակայն, մեր տեղեկություններով, էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են, որ տնօրենին փոխել են, անգամ ի պաշտպանություն նախկին տնօրենի՝ Կարեն Սարգսյանի, պատրաստվում էին բողոքի ակցիաներ անել։ Մենք տեղեկացանք նաև, որ կենսաթոշակի հիմքով այսօր ազատվելու է նաև 5-րդ բլոկի ինժեներ Սամվել Երիցյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում