Ղազինյան. Դատախազությունը հեռացել է իրավունքի տիրույթից
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի համարում որպես այս իրավիճակի հանգուցալուծում։ «Հայելի» ակումբում հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը գործել են պատմության մեջ ամենամեծ դավաճանությունը, հետևաբար, պետք է նրանց նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում, նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։
«Չնայած դատախազությունը հեռացել է իրավունքից, այսօր այն դարձել է այսօրվա քաղաքական խմբի անդամ, բայց նրանց պետք է հարկադրել վերադառանալ իրավունքի տիրույթ»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ այն պահին, երբ դատախազին ու դատախազությանը կարողացան վերադարձնել իրավունքի տիրույթ, հաջորդ օրը կլինի քրեական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի անդամների նկատմամբ, կհետևեն նաև ձերբակալություններ։
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում վաղը ժամը 15։00-ին հրավիրված հանրահավաքին, Ա. Ղազինյանն ասաց՝ 1.5-2 ամիս Հայրենիքի փրկության շարժումը մասայական միջոցառումներ չի իրականացրել, քանի որ հասարակությունը պատերազմից հետո շոկի մէջ էր։
«Այս մեկ ու կես ամիսը տևական ժամանակ էր, որպեսզի հասարակությունը կարողանար շոկից դուրս գալ, գիտակցեր աղետի ծավալը և հանձնառություն ստանձներ իրավիճակը շտկելու և Հայաստանում հայկական շահի վրա հիմնված իշխանություն ձևավորելու համար։ Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում բոլոր որոշումները կայացվում են ադրբեջանական, թուրքական շահերից ելնելով, դա պետք է ավարտվի, մեր խորին համոզմամբ, քրեական գործի հարուցմամբ»,- նշեց նա։
Բանախոսն ասաց՝ նախորդ հավաքներից վաղը հանրահավաքը տարբերվելու է իր էներգիայով, մոբիլիզացիայով, մարդաշատությամբ ու իշխանության գործողությունների դատապարտմամբ, որոնց հանգեցրել են ներպետական ճգնաժամով ու այն պետք է հանգուցալուծվի։
Ղազինյանը վստահ է՝ հասարակության ճնշման արդյունքում հաղթող գործընթացին կմիանան հասարակության շատ շերտեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան