ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36606/08) գանգատի վերաբերյալ որոշումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ սույն գործով դիմումատուն եթադրաբար իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին:
Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին,դիմումատուին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի:
Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:
Եվրոպական դատարանը գանգատը ճանաչել է անընդունելի:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը մինչ այժմ ստացել է 241 գերիների վերաբերյալ հարցումներ՝ 228 հայի և 13 ադրբեջանցու
- ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի
- ՄԻԵԴ նախագահ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում ՄԻԵԴ-ը գերեվարվածների վերաբերյալ 210 դիմում է ստացել
- ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց
- Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, տապալվել են