Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չուներ իրավիճակին համահունչ գործելու կարողություն
Արցախի ԶՈւ գնդապետ, ՊԲ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված համակարգ, այլ նախևառաջ՝ գաղափարակիր համախոհների միվորող այնպիսի կառույց, որն ունենալով խիստ կազմակերպվածություն և զինված ուժերին հատուկ կարգ ու կանոն, ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել առավելագույնս անթերի և ամբողջ ծավալով:
Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ լավ զինված բանակները մարտադաշտում պարտվել են քանիցս իրենց սպառազինությամբ ու տեխնիկայով զիջող բանակներին: Եվ դա համարվել է օրինաչափ, քանզի գերճշգրիտ զինատեսակներն ու տիեզերական կողմնորոշիչները, որքան էլ հզոր, բայց անընդունակ են կոտրելու այն կամքն ու ոգին, որոնցից կռված է իրական հայրենասիրությունը...
Հաղթողներին առաջ մղող թիվ մեկ խթանիչը հայրենասիրության, ասել է թե՝ օջախի պաշտպանության գաղափարն է և այն էությամբ ու կեցությամբ մարմնավորող հրամանատարը՝ սկսած ջոկից մինչև Գերագույն... Մարտադաշտում կռվող յուրաքանչյուր զինվոր իր վերադասի հրամանի կրողն ու կատարողն է... Որքան բարձր է հրամանատարի աստիճանը, այնքան մեծ է պատասխանատվությունը... Եվ դա բնական է, քանի որ հրամանի կատարման վերջնական արդյունքը կախված է ոչ միայն ենթակայի անթերի գործողություններից, այլ ավել շատ ամենավերևում գտնվող «Գերագույնի» արձակած հրամանների գերճշգրտությունից...
Հ.գ.-Արցախյան երրորդ պատերազմում մենք պարտվեցինք նաև այն պատճառով, քանի որ չունեինք Առաջին և Երկրորդ պատերազմներում մեր զինված ուժերի դրսևորած կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը և, որ շատ կարևոր է՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած սառնասրտությունն ու իրավիճակին համահունչ գործելու կարողությունը...»։
Բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված...
Опубликовано Սենոր Հասրաթյան Пятница, 19 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Նրանք, ովքեր մեր Հայրենիքը դարձրեցին պարտվողների իշխանության պատանդ
- Սենոր Հասրաթյան. Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի ձեռքբերումները
- Սենոր Հասրաթյանը՝ Փաշինյանի մասին. Երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է...
- Եռաբլուրում եմ... Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
- Սենոր Հասրաթյան. Ասես ապրում ենք անորոշության անապատում
- Սենոր Հասրաթյան. Լենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում..
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան