Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է,
«Կա՞ ինչ որ մեկը, ով ողջամիտ պատճառ կնշի, թե մեր փորձագիտական շրջանակի առանցքային դեմքերից՝ Կարեն Բեքարյանին, ինչո՞ւ են բերման ենթարկել ԱԱԾ, այն էլ որքան հասկացա՝ զինված, դիմակավորված անձինք։
Կարենին դեռ հեռավոր 2004 թվականից գիտեմ, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետներից էր, իսկ Արցախում աշխատելու տարիներին Արցախի գործընթացի հետ կապված հիմնական քննարկումներս իր հետ էր։
Ոլորտում իր փորձառությամբ, տեղեկացվածությամբ, վերլուծական ունակություններով մասնագետները քիչ են և իշխանությունը, դրա առանձին կառույցները նրա վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել՝ գնում են քայլերի, որոնք պատիվ չեն բերում «հրամաններ» կատարող սուբյեկտներին»։
Կա՞ ինչ որ մեկը, ով ողջամիտ պատճառ կնշի, թե մեր փորձագիտական շրջանակի առանցքային դեմքերից՝ Կարեն Բեքարյանին, ինչո՞ւ են...
Опубликовано Tigran Abrahamyan Пятница, 19 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան