Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները դադարեցվել են
Եղանակի պատճառով այսօր ևս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում դադարեցվել են որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր էլ եղանակի պատճառով անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Ֆիզուլի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
- Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան