Վնասվածքի, խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները կարող են դիմել աջակցության ծրագրին
2020 թ․ պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Կարող են դիմել նաև 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածքի, խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:
Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Հարցերի դեպքում գրել նույն էլփոստի հասցեին կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28»,-ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին