Ծանրամարտում կրճատում են մեկ տարվա ընթացքում կանոնների խախտումների քանակը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան /IWF/ հավանել է հակադոպինգային անկախ հանձնաժողովի առաջարկությունը։ Այն է՝ կրճատել մեկ տարվա ընթացքում կանոնների խախտումների քանակը։
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ Գործկոմը վերականգնել է IWF հակադոպինգային կանոնների 12-րդ հոդվածը, որը ծանրորդների մրցելույթները կասեցնում է մեկ տարում երեք խախտում ունենալու պարագայում՝ նախկին չորսի փոխարեն:
«Սա արտացոլում է IWF-ի գրանցած առաջընթացը «մաքուր» մարզիկների, «մաքուր» ծանրամարտի համար հստակ վճռականությունը»,-ասել է միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մայքլ Իրանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները