Կորոնավիրուսի պատճառով մարդկությունը կորցրել է 20 միլիոն տարվա կյանք
Մարդկությունը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կորցրել է ավելի քան 20 միլիոն տարվա կյանք: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվել է Պոմպեու Ֆաբրայի համալսարանի իսպանացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը տպագրվել է «Scientific Reports» ամսագրում:
Նշվում է, որ տվյալներ են վերցվել 81 երկրներում արձանագրված կորոնավիրուսի զոհերի թվի վերաբերյալ: Մասնագետները համեմատել են COVID-19-ից մահացած հիվանդների տարիքները համաճարակից շատ տուժած երկրների կյանքի միջին տևողության հետ:
Փորձագետներն օգտագործել են «Կյանքի կորցրած տարիներ» (YLL) կոչվող մեթոդը, որը հաշվարկում է այն մարդկանց կյանքի միջին տևողությունը, որը կարող էին նրանք ապրել, եթե վաղաժամ չմահանային։
«COVID-19-ի պատճառով 81 երկրում ընդհանուր առմամբ կարող են կորցնել 20,507,518 տարվա կյանք, յուրաքանչյուր մահվան համար՝ 16 տարի»,- ասել է Պոմպեու Ֆաբրայի համալսարանի դոկտոր Էկտոր Արոլասը:
Գիտնականը նաև հավելել է, որ ուսումնասիրության ժամանակ հաշվի չեն առնվել համաճարակի հետ անուղղակի կապ ունեցող մահերի հետևանքով կորցրած կյանքի տարիները:
Նրա խոսքով՝ սրտանոթային և այլ քրոնիկ հիվանդություններից մահացածները նույնպես COVID-19-ի պատճառով են կորցրել իրենց կյանքի տարիները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան