Իրավունք 12:50 20/02/2021 Հայաստան

ԱԱԾ. «Կատարել են «հպարտ նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր» գնահատականներ և վիրավորանքներ»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն. 

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով  պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:

Վերջիններս համատեղելով իրենց ջանքերը, կատարելով դերերի բաշխում՝ ձեռնամուխ են եղել հանցավոր նպատակի իրագործմանը, որի համար Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով  «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության  պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին  և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց  ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Բացի այդ, Ա.Ս-ն, նույն կազմակերպված խմբի կազմում՝ գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և ինքնությունը չպարզված այլ անձնաց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետևորդներ, հրապարակայնորեն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված  սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ : Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման և նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն:

Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բացվել է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:14
Այս ուստարվանից մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարանցիների համար. Անդրեասյան
«Այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վերցերորդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ է եկել 898 երեխա, որից 81-ը զոհված զինծառայողների ընտանիքներում
2024 թվականի 11 ամիսներին, անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում, 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում, արդյունքում գրանցվել է...
Աղբյուր` Panorama.am
20:56
Լիակատար պատրաստակամություն եմ հայտնում․ Խաչատուրյանը շնորհավորել է Կավելաշվիլիին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց...
Աղբյուր` Panorama.am
20:42
Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով. Աշոտյան
«Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան Ֆրանսիայի այդ արքայի հետ համեմատելուն։ Նիկոլը, ի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Մաhաgել է բանաստեղծուհի, պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանը
Այսօր կյանքից հեռացել է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը։ Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ Նոնա Պողոսյանի հոգեհանգիստը տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ծանրամարտի ԱԱ․ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է
Դեկտեմբերի 14-ին ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով  Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նարիշկինը չգիտի՝ արդյոք Ասադին պետական ​​պաշտպանություն է տրամադրվել
Հայտնի չէ, թե արդյոք Բաշար Ասադին տրամադրվել է պետական պաշտպանություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Իրանում գործ է հարուցվել առցանց համերգին առանց հիջաբի ելույթ ունեցող երգչուհու դեմ
Իրանում քրեական գործ է հարուցվել երգչուհի Փարաստա Ահմադիի և նրա երաժիշտների դեմ։ IranWire-ի հաղորդմամբ, YouTube-ում առցանց համերգին արտիստը...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ջիմ Քերին նշել է «Դիմակի» շարունակության մեջ նկարահանման պայմանները
Ամերիկացի դերասան Ջիմ Քերին նշել է 1994 թվականի «Դիմակը» կատակերգության շարունակության նկարահանման պայմանները։ Նրան խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ալիևն առաջինն է շնորհավորել Վրաստանի նորընտիր նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 1tv.ge-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Շավարշ Քոչարյան. Ովքե՞ր կլինեն մեր դաշնակիցները
«Առանցքային հարց է, որ պետություններն առաջին հերթին առաջնորդվում են սեփական շահերով։ Կա պետության տնտեսական և աշխարհաքաղաքական շահ։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը վերաբացվել է 12 տարի անց
Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա դրոշ է բարձրացվել՝ վերաբացվելով 12 տարի անց։ Այս մասինհայտնում է CNN TÜRK-ը։ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է կարողանանք պաշտպանել մեր ազգային շահերն առանց որևէ հավակնությունների. Մանոյան
«Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր ազգային, պետական շահերը, իսկ այս իշխանությունները դա ցանկության դեպքում էլ չեն կարող անել, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել. Աշոտյան
««Սերժն ա բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018թ.-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արսեն Ղազարյանը վերընտրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական՝ 9–րդ, համագումարում Միության նախագահ միաձայն վերընտրվել է Արսեն...
Աղբյուր` Panorama.am
17:06
Սալոմե Զուրաբիշվիլի. Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրել
«Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրե»,- այսպես է արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլիի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիայի Հանրապետությունն իր հիմնադրումից հետո պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է պանթյուրքիզմից, բայց հայտարարությունն ու...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում
«Ադրբեջան պետությունը ստեղծվեց իրանական հյուսիս-արևմուտքում գտնվող Ատրպատական նահանգի անունով և Թուրքիան առաջին անգամ փորձեց կյանքի կոչել...
Աղբյուր` Panorama.am
15:44
Էրդողանը հայտարարել է սիրիական հինգ քաղաքներ Թուրքիային միացնելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական հինգ քաղաքները, այդ թվում խոշորագույնները՝ Հալեպն ու Դամասկոսը, կվերածվեն...
Աղբյուր` Panorama.am
15:33
«Մանկավարժական մտքի փառատոն»-ին ուսուցիչներն ու աշակերտները կիսվում են իրենց լավագույն փորձով ու գրանցած արդյունքով
«Մանկավարժական մտքի փառատոն»-ին «Բվիկ»-ը հանդես եկավ«Տո՛ւր լույս» խորագրով մրցույթով, որը նախատեսված է ուսուցիչների համար։
Աղբյուր` Panorama.am
15:17
Ֆուտբոլից՝ քաղաքականություն. Ղավելաշվիլին ընտրեց Վրաստանի նախագահ
ԿԸՀ նիստում հաշվել են Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Արդյունքների համաձայն՝ ընտրական կոլեգիան Միխեիլ Ղավելաշվիլիին ընտրել է...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մաhաgել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական, ավագ ընկեր, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Լուրը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:01
Կառավարության անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության նախաձեռնությունը քաղաքական դրդապատճառներով է. Անանյան
«Հարկաբյուջետային քաղաքականության (առհասարակ` մակրոտնտեսական քաղաքականության) արդյունավետությունը հիմնականում և գլխավորապես կախված է ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Ջերմաստիճանը կիջնի՝ հասնելով մինչև -23 աստիճանի
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի  ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ցմաh ազատազրկում՝ ոստիկանության գնդապետի նկատմամբ
Դատարանը բավարարել է դատախազի` պատժի նշանակման մասին միջնորդությունը
Աղբյուր` Panorama.am
14:21
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կհնչեն հոգևոր և աշխարհիկ խմբերգեր
Ելույթ կունենա Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախումբը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան
18:01 14/12/2024

Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}