Նվաստացած իշխանությունը չի կարող արտաքին հարաբերություններում պաշտպանել հայերի շահերը․ արևելագետ
«Այսօր զարգանում է հակաթուրքական ալյանսը, որը վերջերս տեղի ունեցավ, և շատ զարմանալի է, որ Հայաստանը չէր մասնակցում այդ ալյանսին»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց արևելագետ Արարատ Կոստանյանը։
Նրա խոսքով, բայց և այնպես, այս իշխանությունները մասնակցել են հակաչինական մի ալյանսի, որը թուրք ազգի շահերն էր պաշտպանում։
Ըստ նրա, պատերազմի ժամանակ կուտակվել են ահաբեկչական կազմավորումներ, որոնք Թուրքիայի հովանավորությամբ ժամանել են Թուրքիայից, և դա լուրջ անդրադարձ է ունենալու։
«Պատերազմական իրավիճակում Իրանում բորբոքվեցին պրոթուրքական կողմնորոշումներ և Իրանի խորհրդարանում արդեն հնչեց որոշ պատգամավորների կողմից հակաթուրքական կոչեր։ Այս իշխանությունների ժամանակ չեմ պատկերացնում պրոհայկական որևէ արտաքին քաղաքականություն, որովհետև շատ հստակ է՝ պարտված, նվաստացած իշխանությունը չի կարող արտաքին հարաբերություններում պաշտպանել հայերի շահերը»,- շեշտեց Արարատ Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ. Սաղաթելյան
- Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված պետք է լինի քննություն. Արթուր Վանեցյան
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- Էլ ավելի է խորացել Թուրքիայի ընթացիկ հաշվեկշռի պակասորդը. Մանուկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան