Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման անթաքույց, լկտի և ձախողված փորձ է վաղվա հանրահավաքի նախաշեմին. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ազգային ողբերգություն է, երբ երկրի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք-կապիտուլյանտին թողած՝ պատկան մարմինները «պայքար» են մղում ֆեյքերի դեմ։
Զավեշտ է, որ այդ «պայքարի» շրջանակներում ճնշում գործադրելու փորձեր են արվում ազգային ինտելեկտի մի շարք հմուտ դարբինների հանդեպ։
Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման անթաքույց, լկտի և ձախողված փորձ է վաղվա հանրահավաքի նախաշեմին։
Եթե չեք ուզում, որ հաջորդ անգամ գան արդեն ձեր հետեւից, վաղը 15:00 եկե’ք Ազատության հրապարակ»։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովա. Կհանդիպենք վաղը 15.00 Ազատության հրապարակում
- Ռուբեն Մելիքյան. Սալամ, Աբազյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն