Ոստիկաննե՛ր, պահելով ձեր տունը, կատարելով սրա հրամանները, քանդում եք բոլորիս տունը. Աշոտյան
«Հարգելի՛ ոստիկաններ, ուզում եմ խոսքս ձեզ ուղղել, ես գիտեմ ձեզնից շատերին»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ շատ ոստիկաններ իրեն ասում են, որ այլ տարբերակ չունեն, տուն են պահում։
«Առաջին երկու շաբաթը ընդունում էի, դեռ չէի հասկացել, որ էն 5000 զոհված տղերքն էլ էին տուն պահում, իրենց տներից տնահան եղած հազարավոր մեր հայրենակիցներն էլ էին տուն պահում, վիրավորներն էլ էին տուն պահում։ Բոլորս էլ տուն ենք պահում, էսօր հայ չկա, որ չմտածի՝ ոնց է տունը պահելու։
Բայց տուն պահելն էլ ատմասկա չի՝ կատարելու դավադիր վիժվածքի բոլոր հանձնարարությունները։ Պահելով ձեր տունը, կատարելով սրա հրամանները՝ քանդում եք մեր ընդհանուր տունը։ Կներեք, բայց էլ չենք ներելու։ Մենք այլևս ոչ մի իրավապահ մարմնի աշխատակիցի, որքան էլ մտերիմ լինի, բարեկամ ու հարազատ լինի, չենք ներելու, տղե՛րք։ Ամոթ Է»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքին հաջորդեցին քաղաքացիների վանկարկումները՝ «ամոթ»..., «ամոթ»։
Հարակից հրապարակումներ`
- Ես կորցրել եմ ամեն ինչ, բայց գտնելու եմ, ձեր միջոցով եմ գտնելու․ շուռնուխցի
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան