Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Արցախում փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20 376 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
- Արցախում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսի 2379 դեպք
- Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան