Բրիտանիայում շունն առաջին անգամ արժանացել է «Մատուցած ծառայությունների շքանշանի»
Մեծ Բրիտանիայում Մաքս անունով 13-ամյա շունն առաջին անգամ կստանա «Մատուցած ծառայությունների շքանշան» հասարակության մեջ նշանակալի ներդրման համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Sky News հեռուստաալիքը:
Նշվում է, որ շունը օգնել է աշխարհի հազարավոր մարդկանց, ովքեր հաղթահարել են և այս պահին էլ պայքարում են իրենց կյանքի դժվար պահերը հաղթահարելու ուղղությամբ:
Մաքսի տերը՝ 46-ամյա Քերի Իրվինգը, ասել է, որ ընտանի կենդանին իրեն ապրելու առիթ է նվիրել այն բանից հետո, երբ տղամարդը չի կարողացել քայլել ճանապարհային պատահարի արդյունքում և ընկել էր ծանր ընկճախտի մեջ: Բրիտանացին խոստովանել է, որ Մաքսը ոչ միայն օգնել է իրեն դուրս գալ ընկճախտից, այլև խոսել այդ մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան