Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդման մասով դեռ բազմաթիվ անգամներ կխոսեն թե’ նրանց փաստաբանները, թե’ իրավապաշտպանները և թե՛ իրավաբանական համայնքի բազմաթիվ հարգարժան ներկայացուցիչներ։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված մեղադրանքի փաստական կողմը հիմնազուրկ է, որևէ կապ չունի իրականաության հետ և տարբեր անձանց հիվանդ երևակայության արդյունք է՝ հնարավոր չէ չանդրադառնալ առաջադրված մեղադրանքների իրավական կողմին։
Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանին մեղադրանքը է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝
1. ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,
2. ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,
3. ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։
Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։
Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։
Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։
Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ քրեական հետապնդման։
Այսինքն, առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հավաստում է Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը»։
Հարակից հրապարակումներ`
- Ողբալի է ուղղակի այն ամենը, ինչով զբաղված է ԱԱԾ-ն. Արման Սաղաթելյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. պաշտպան
- Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
- ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա. Վարդևանյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
- Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել