Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքն է
Եվրոպական երկրներն ահազանգում են՝ սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Վեստի.ռու-ն գրում է, որ ուրբաթ օրը Լեհաստանը և Հունգարիան հայտարարել են այն մասին, ինչից ամենաշատն էինն վախենում. Լեհաստանում, որտեղ վերջերս բացվել էին թատրոնները, կրկին օրական կորոնավիրուսի գրեթե 9 հազար նոր դեպք է գրանացվում, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կրկին փակվելու է:
«Ցավոք, մենք տեսնում ենք աճման միտում։ Եվ սա կարծես թե համաճարակի երրորդ ալիքի սկիզբն է», -ասել է Լեհաստանի առողջապահության նախարարության խոսնակը։
Հունգարիայում վարչապետն անձամբ է հետևում իրավիճակին: Եվ նրա համար հեշտ չէ լուծել այս բժշկական գլուխկոտրուկը. երկրում պատվաստումների առումով վիճակը վատը չէ, բայց կորոնավիրուսի դեպքերը չեն նվազում։
COVID-19- ը արագ տարածվում է նաև Սլովակիայում և Չեխիայում: Չեխիայում դիմակի ռեժիմը վերանայվում է երկուշաբթի օրվանից. տրանսպորտում և հասարակական վայրերում բնակչությունը պարտավոր կլինի կրել FFP2 դասի շնչառական սարքեր կամ միանգամից երկու վիրաբուժական դիմակ ՝ մեկը մյուսի վրա:
Իտալիայում արդեն մեկ տարի է պարբերաբար հիշեցնում են՝ մնալ տանը, շփումները հասցնել նվազագույնի։ Վիճակագրությունը, չնայած պատվաստումներին և սահմանափակող միջոցառումներին, վատթարանում է, մարզերը կրկին վերադառնում են նարնջագույն և կարմիր գոտիներ:
Հարակից հրապարակումներ`
- Տատիկների կերպարանափոխված երիտասարդ կանայք ԱՄՆ-ում փորձել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք
- Կորոնավիրուսի պատճառով մարդկությունը կորցրել է 20 միլիոն տարվա կյանք
- 19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- Ովքե՞ր կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու հնարավորություն կունենան