Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքն ապացուցեց՝ ՀՀ-ում մեկ հանրային պահանջ կա՝ հեռացնել այս իշխանությանը. Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հրավիրած հանրահավաքին.
«Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, և նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։
Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքը, հանրահավաքի էներգետիկան ապացուցեցին, որ Հայաստանում մեկ հանրային պահանջ կա՝ հեռացնել երկիրը պատերազմի առջև բացած, պարտված, մերժված, հինգ հազար երիտասարդ զոհած և տասը հազար վիրավոր տված, գերիների և անհետ կորածների հարցում անգործունակ, մեր երկիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական փլուզման հասցրած, երկիրը անվտանգային ճգնաժամի հասցրած իշխանությանը։
Ազատության հրապարակում հավաքված էին գիտական, մշակութային, կրթական, հոգևոր, գործարար, իրավական համայնքների ներկայացուցիչներ, բժիշկներ, ուսուցիչներ, ովքեր պահանջել և շարունակում են պահանջել իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը։ Հրապարակում երկրի սերուցքն էր, գիտակից քաղաքացին։ Ճիշտ եք, նրանք այսօր արտահերթ ընտրություններ չեն պահանջում, նրանք տալիս են անցնցում հեռանալու հնարավորություն։
Իսկ արտահերթ ընտրությունները կկազմակերպի նոր կառավարությունը, որը պետք է կազմված լինի բացառապես պետական մտածողության և պրոֆեսիոնալիզմի սերուցքից։
Դուք կարող եք շարունակել թաքնվել հանրային պահանջից, բայց յուրաքանչյուր հաջորդ օր մեր պետությունը բախվում է ձեր ոչ ադեկվատ գործունեության հետևանքներին։ Եթե դուք սա չգիտակցեք, եթե Փաշինյանը շարունակի կառչել աթոռից, մենք բախվելու ենք ավելի մեծ ծավալի աղետի, վտանգելու ենք մեր երկրի պետականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Շատ շուտով ունենալու ենք առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ. Գեղամ Մանուկյան
- Առանց դադարի, նոն-ստոպ ակցիաներով այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա և վերջ. Սաղաթելյան
- Մարդիկ, ովքեր մտահոգ են, թող գնան, սառը ջուր խմեն. Ծառուկյան
- Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաշքշոց ու ծեծկռտուք եղավ
- Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է
- Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան