Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը. «Մեդիա պաշտպանը»
«Մեդիա պաշտպանը» հայտարարություն է տարածել երեկվա խուզարկությունների և ձերբակալությունների մասին.
«Քառյակ Մեդիա» մեդիա հոլդինգի համասեփականատեր Կարեն Բեքարյանը ձերբակալվել է հնարովի, կեղծ մեղադրանքով։
Նրա հետ մեկտեղ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, փաստաբան Գոհար Մելոյանը եւ այլք, ովքեր ակտիվ դիրքորոշումներ են ներկայացնում սոցիալական ցանցերում։ Իրականցվել են խուզարկություններ առանց դատարանի որոշման, փաստաբաններին երկար ժամանակ թույլ չեն տվել շփվել իրենց վստահյալների հետ, բոլոր գործընթացները իրականցվել են օրենքների աննախադեպ խախտումներով։
Սա խոսքի ազատության դեմ իշխանությունների ձեռնարկած ներկա արշավի հերթական քայլն է։ Ներկա փուլում սրան նախորդել էին անանուն աղբյուրներին հղում տալու արգելքը լրատվամիջոցների համար, ինչը հակասում է և հայստանյան օրենդրությանն ու եւ մեր վերցրած միջազգային պարտավորություններին։ E-draft.am-ում տեղադրվել է դատախազության առաջարկով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու մասին նոր օրենքը, որով սոսկալի տուգանքներից բացի, նաեւ ազատազրկում է նախատեսվում։
Իրեն ժողովրդավարության էտալոն հռչակած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնպիսի օրենքներ ու արարքներ է իրեն թույլ տալիս, որ ամենաավտորիտար պետություններն անգամ չէին ունենա այդպիսի լկտիություն միջազգային հանրությանն առաջ։ Նա համոզված է, որ Ազգային Ժողովի իրեն հլու մեծամասնությունը առանց հարցադրումների կդակի այս օրենքները։
Պատերազմում կրած խայտառակ պարտությունը, 5 հազար երիտասարդի մահը, 10 հազար քառ․կմ տարածքի կորուստը բացատրելու, դրա հետեւանքները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը՝ սպառնալով տուգանքներով ու կալանքներով։
Ակտիվ հասարակությունը և մանավանդ լրագրողական համայնքը պարտավոր է դիմադրել իշխանությունների կամայականություններին և նրանից հաշիվ պահանջել այս կամայականությունների համար, և ցույց տալ որ պատերազմում կրած ծանրագույն կորուստների ու կապիտուլյացիայի համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ստանձնել իր պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը։
Ազատություն քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել Գագիկ Սողոմոնյանը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան
- Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման անթաքույց, լկտի և ձախողված փորձ է վաղվա հանրահավաքի նախաշեմին. Աշոտյան
- Անժելա Էլիբեգովա. Կհանդիպենք վաղը 15.00 Ազատության հրապարակում
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
- Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին