Տարբեր երկրների դիվանագետները մասնակցում են Նավալնիի դատին
Ֆինլանդիայի, Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դիվանագետները ժամանել են Մոսկվայի Բաբուշկինսկի դատարան՝ մասնակցելոո ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դատին, փոխանցում է news.ru-ն։
Նշվում է, որ դիվանագիտական համարներով մեքենաները կայանված են դատարանի շենքի մոտ: Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն չեմ շփվում լրագրողների հետ:
«Բացի այդ, հայտնի դարձավ, որ դատական նիստին հավատարմագրում են ստացել շուրջ 18 արտասահմանյան լրագրողներ»,- գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ այսօր քննվում է Նավալնիի և նրա փաստաբանների բողոքը՝ ընդդեմ մայրաքաղաքի Սիմոնովսկու դատարանի որոշման: Նավալնին համաձայն չէ պայմանական պատժաչափը երկու տարի ութ ամիս իրական ժամկետով փոխարինելու դատարանի որոշման հետ:
Նշվում է, որ գործը վերաբերում է «Իվ Ռոշեր» ընկերությանը:
Ժամը 14: 00-ին բլոգերը կմասնակցի երկրորդ հանդիպմանը `Հայրենական մեծ պատերազմի վետերան Իգնատ Արտյոմենկոյի դեմ զրպարտության գործով: Ամբաստանյալին ժամանակ կտրվի վերջին խոսք հնչեցնելու։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հիմնավորում է, թե ինչու է Արևմուտքը մտածում Նավալնիի «թունավորման» մասին
- Ջակուզի, բուխարի․․․որտեղ էր Նավալնին ապրում Գերմանիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան