Սամսոնյան. Ոստիկանության գալը անակնկալ չէր մեր համար, երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին ժամը 13:30-ի համար: Ոստիկանության գալը անակնկալ չէր մեր համար. երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք:
Ծանուցագիրը ստանալուց հետո Ռուբեն Մելիքյանը զանգահարեց հետաքննիչին և տեղեկացրեց, որ ես այսօր այդ ժամերին խաղաղ հավաքներին մասնակցելու իմ սահմանադրական իրավունքն եմ իրացնելու և ժամը տեղափոխեցինք այսօր 18:30, նաև ընդգծեցինք, որ բացատրություն տալը, թեև մեր ոչ թե պարտականությունն է այլ իրավունքը, բայց այնուհանդերձ մենք պատրաստ ենք ներկայանալ ոստիկանություն նշված ժամին:
Հույս ունեմ, որ ընթացքում հետաքննիչ Գասպարյանին չեն ստիպի ինձ ապօրինի բերման ենթարկելու հրաման տալ»։
Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին ժամը 13:30-ի համար: Ոստիկանության գալը անակնկալ չէր մեր...
Posted by Narek Samsonyan on Saturday, 20 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Հենց նոր եկել էին նաև Նարեկ Սամսոնյանի հետևից. Իրավապաշտպան
- Առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան