Ոստիկանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որ ժամը փոխել է. Սամսոնյան
«Ինձ ոստիկանություն տանելու իրավական պատճառը չգիտեմ, բայց, պատկերացնում եմ, նրա համար է, որ մենք գոյություն ունենք, և պետք է բոլորս պատրաստ լինենք, որ ցանկացած պահի կարող են անիմաստ տեղը կանչեն, ձերբակալեն, հետո դատարաններում ազատ արձակվեն կամ գրպանային դատավորներն ազատ չարձակեն»,- Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա նշեց՝ սա քաղաքական հետապնդում է դասական իմաստով, պատրաստ են մինչև վերջ պայքարելու։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր Ոստիկանության կենտրոնականի բաժնից ծանուցում էր ստացել 13:30-ի համար ոստիկանություն ներկայանալու համար, սակայան ծանուցագիրը ստանալուց հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը զանգահարել էր հետաքննիչին և տեղեկացրեց, որ Սամսոնյանն այսօր այդ ժամերին խաղաղ հավաքների է մասնակցելու և ժամը տեղափոխել են այսօր 18:30։
«Գիտեմ՝ այն ոստիկանը, որը համաձայնեց հետաձգել, իգական սեռի ներկայացուցիչ էր, ոստիկանությունում այդ պատճառով խնդիր ունի, մեր ունեցած տեղեկություններով, նրա նկամամաբ ճնշումներ են գործադրվում»,- ասաց Ն. Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյան. Ոստիկանության գալը անակնկալ չէր մեր համար, երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք
- Հենց նոր եկել էին նաև Նարեկ Սամսոնյանի հետևից. Իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան